Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

ԼԻԹԱՆԻԱ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ ՅԻՍՈՒՍԻ

Աղոթարան2025-06-05T16:18:20+04:00
Աղոթարան

 

ԼԻԹԱՆԻԱ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ ՅԻՍՈՒՍԻ

Տէ՛ր ողորմեա՛, Քրիստո՛ս ողորմեա՛:
Քրիստո՛ս լո՛ւր մեզ. Քրիստո՛ս ունկն դի՛ր մեզ:
Հա՛յր երկնաւոր Աստուած. ողորմեա՛ մեզ:
Որդիդ Փրկիչ աշխարհի Աստուած. ողորմեա՛ մեզ:
Հոգիդ Սուրբ Աստուած. ողորմեա՛ մեզ:
Սուրբ Երրորդութիւն մի Աստուած. ողորմեա՛ մեզ: Սիրտ Յիսուսի, Որդւոյ Հօրն յաւիտենականի. “—“
Սիրտ Յիսուսի, կազմեալ ի Հոգւոյն Սրբոյ յարգանդի Կուսին Մարիամու. “—“
Սիրտ Յիսուսի, գոյացապէս միացեալ ընդ Բանին Աստուծոյ. “—“
Սիրտ Յիսուսի, անբաւ մեծվայելչութեան. “—“
Սիրտ Յիսուսի, Սուրբ տաճար Աստուծոյ. “—“
Սիրտ Յիսուսի, տապանակ Բարձրելոյն. “—“
Սիրտ Յիսուսի, տուն Աստուծոյ եւ դուռն երկնից. “—“
Սիրտ Յիսուսի, բորբոքեալ հնոց սիրոյ. “—“
Սիրտ Յիսուսի, ընդունարան արդարութեան եւ սիրոյ. “—“
Սիրտ Յիսուսի, լի բարութեամբ եւ սիրով. “—“
Սիրտ Յիսուսի, անդունդ ամենայն առաքինութեանց. “—“
Սիրտ Յիսուսի, գերարժանի ամենայն գոհութեան. “—“
Սիրտ Յիսուսի, թագաւոր եւ կեդրոն ամենայն սրտից. “—“
Սիրտ Յիսուսի, յորում են ամենայն գանձք իմաստութեան եւ գիտութեան. “—“
Սիրտ Յիսուսի, յորում բնակի ամենայն լրութիւն Աստուածութեան. “—“
Սիրտ Յիսուսի, ընդ որ Հայր հաճեցաւ. “—“
Սիրտ Յիսուսի, յորոյ մեք ամենեքին առաք ի լրութենէ անտի. “—“
Սիրտ Յիսուսի, անձկալիդ բլրոց յաւիտենականաց. “—“
Սիրտ Յիսուսի, երկնայնամիտ եւ բազումողորմ. “—“
Սիրտ Յիսուսի, բաւական յամենեսին որք կարդան առ Քեզ. “—“
Սիրտ Յիսուսի, աղբիւր կենաց եւ սրբութեան. “—“
Սիրտ Յիսուսի, քաւութիւն մեղաց մերոց. “—“
Սիրտ Յիսուսի, լցեալ նախատանօք. “—“
Սիրտ Յիսուսի, փշրեալ վասն մերոց անօրէնութեանց. “—“
Սիրտ Յիսուսի, լեալ հնազանդ մահու չափ. “—“
Սիրտ Յիսուսի, ի խոր խոցեալ տիգաւ. “—“
Սիրտ Յիսուսի, աղբիւր ամենայն մխիթարութեան. “—“
Սիրտ Յիսուսի, կեանք մեր եւ յարութիւն. “—“
Սիրտ Յիսուսի, խաղաղութիւն մեր եւ հաշտութիւն. “—“
Սիրտ Յիսուսի, զոհ մեղաւորաց. “—“
Սիրտ Յիսուսի, փրկութիւն ի Քեզ յուսացելոց. “—“
Սիրտ Յիսուսի, յոյս ի քեզ ննջեցելոց. “—“
Սիրտ Յիսուսի, բերկրութիւն ամենայն սրբոց. “—“
Գառն Աստուծոյ, որ բառնաս զմեղս աշխարհի. խնայեա՛ ի մեզ, Տէր:
Գառն Աստուծոյ, որ բառնաս զմեղս աշխարհի. անսա՛ մեզ, Տէր:
Գառն Աստուծոյ, որ բառնաս զմեղս աշխարհի. ողորմեա՛ մեզ: Յիսուս հեզ եւ խոնարհ սրտիւ.
Արա՛ զսիրտ մեր ըստ սրտին քում:

ԱՂՕԹՔ

Աստուա՜ծ ամենակարող ու յաւիտենական, հայեա՛ց ի Սիրտ Որդւոյ քոյ սիրելւոյ եւ ի գոհութիւնս ու ի հատուցմունս, զորս հատոյց Քեզ յանուն մեղաւորաց. Դու հաշտեցուցեալ, որոց եւ խնդրեն զողորմութիւն քո՝ շնորհեա՛ զթողութիւն յանուն Որդւոյ քո Յիսուսի Քրիստոսի, որ կենդանի է եւ թագաւորէ ընդ Քեզ ու ընդ Սրբւոյ Հոգւոյն յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

 

ԲԱՆԱՁԵՒ ՆՈՒԻՐՄԱՆ ՅԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ*

Ո՛վ ամենաքաղցր Յիսուս, Փրկի՛չ մարդկային ազգի, գթալիր մի հայեացք գցի՛ր մեզ վրայ, որ խոնարհաբար ընկած ենք Սուրբ Սեղանիդ առջեւ: Մենք Քոնն ենք, եւ ուզում ենք լինել Քոնը, որպէսզի է՛լ աւելի սերտօրէն միանանք Քեզ: Իւրաքանչիւրս յօժարութեամբ նուիրւում ենք Քո Սուրբ Սրտին:

Շատերը բնաւ չեն ճանաչում Քեզ, շատերն էլ, արհամարհելով պատուիրաններդ, Քեզ ուրացել են:

Գթա՛ եւ ողորմի՛ր նրանց բոլորին, ո՛վ քաղցր Յիսուս եւ ձգի՛ր բոլոր մարդկանց դէպի Աստուա­ ծային Սուրբ Սիրտդ:

Իշխի՛ր եւ թագաւորի՛ր ոչ միայն նրանց վրայ, ովքեր հաւատարիմ մնալով՝ երբեք չհեռացան Քեզնից, այլ նաեւ՝ անառակ որդիների վրայ, ովքեր թողեցին Քեզ: Թո՛ղ որ նրանք էլ փութով դառնան իրենց տունը հայրենի, որպէսզի չկորչեն խեղճութեան մէջ սովամահ:

Թագաւորի՛ր նաեւ նրանց վրայ, ովքեր մոլո­ րութեամբ խաբուած կամ գժտութեամբ հեռացել են: Առաջնորդի՛ր նրանց դէպի նաւահանգիստը ճշմարտութեան եւ ի միութիւն հաւատքի, որպէսզի լինի մէկ հօտ եւ մէկ հովիւ:

Թագաւորի՛ր վերջապէս բոլոր նրանց վրայ, որոնք տակաւին թաղուած են եւ ընկղմուած հեթա­ նոսական հին նախապաշարումների մէջ, մի՛ մերժիր՝ հանելու նրանց իրենց խաւարից եւ առաջ­ նորդելու դէպի լոյսը եւ Աստուծոյ Արքայութիւնը:

Շնորհի՛ր Տէր, Քո Եկեղեցուն ընդհանուր անդորրութիւն, ազատութիւն եւ երջանկութիւն:

Տու՛ր, Տէր, բոլոր ազգերին հանդարտութիւն եւ բարեկարգութիւն, որպէսզի աշխարհի մի ծայրից մինչեւ միւսը հնչի այս աղաղակը.

«Գովութի՜ւն եւ գոհութի՜ւն Աստուածային Սրտին, որին պարտական ենք մեր փրկութիւնը. որին վայել է պատիւ եւ փառք յաւիտեանս. Ամէն»:

 

* հաստատուած է Լեւոն 13-րդ Սրբազան Քահանայապետի հրամանով:


Առնչվող Գրառումներ

ՓՈՔՐ ՄԱՇՏՈՑ

ՓՈՔՐ ՄԱՇՏՈՑ   ԳԻՒՄՐԻ Հայ Կաթողիկէ Առաջնորդարան 1996 ... Մենք այժմ լոյս ենք ընծայում, փոքրիկ ուղղումներով, յատկապէս Հայաստանի եւ Վրաստանի եւ Արեւելեան...

Կարդալ ավելին …

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

Հայերէն լեզուով «պաշտամունք» բառին դիմաց գործածուող բառերէն մէկն է «երկրպագութիւն»: Պատարագի ընթացքին յաճախ կրկնուող այս բառին...

Կարդալ ավելին …

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ Սա տոնական օր է, որը անվանվում է նաև Հոգեգալուստ, այն Եկեղեցին նշում է...

Կարդալ ավելին …

Աստծո ողորմության պսակը — ձայնագրած

ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՊՍԱԿԸ Աստծո ողորմության պսակը աղոթում են Վարդարանի հատիկների վրա: Սկզբում «Հայր մեր», «Ողջոյն քեզ, Մարիամ»,...

Կարդալ ավելին …

Բուն Բարեկենդան

Այս տարի Բուն Բարեկենդանը Հայ եկեղեցին նշում է փետրվարի 11-ին: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն,...

Կարդալ ավելին …

Պատրաստություն Ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին …

Սուրբ Շարբել Մախլուֆ – Հրաշագործ

→  ԻՆՆՕՐՅԵԱՅ ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՇԱՐԲԷԼԻ Կաթոլիկ Եկեղեցու սուրբ՝ Շարբել Մախլուֆը (Sharbel Makhlouf) ծնվել է 1828-ի մայիս...

Կարդալ ավելին …

ШАРАКАН

Вашему вниманию предлагаются переводы шараканов — духовных песнопений, гимнов, извлеченных преимущественно из Шаракноца (Гимнария), одной из...

Կարդալ ավելին …

Աղոթարան — Հովհաննես Գառնեցի

Հովհաննես Գառնեցին ԺԲ-ԺԳ. դդ. ճգնակյաց, հրաշագործի համբավ ունեցող վարդապետ-մատենագիր է. կա նրա տարբեր երկերը պարունակող և...

Կարդալ ավելին …

Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման աղոթքը

Հրապարակվել է աբբահայր Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման համար պաշտոնական աղոթքը: Մխիթար Աբբահայրը հայ ժողովրդի կողմից...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon