Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Իգնատիոս Մալոյանի սրբադասումը

Աղոթարան2025-04-01T12:46:56+04:00
Լուրեր, Սուրբ 0 մեկնաբանություն

Ֆրանչիսկոս Պապը 2025 թ. Մարտի 28-ին ստորագրել է սրբադասման վերաբերեալ փաստաթուղթ, որի շնորհիվ շուտով Կաթողիկե եկեղեցում սուրբ կհռչակվի Հայոց ցեղասպանության նահատակ` երանելի Իգնատիոս Մալոյանը:

Իգնատիոս Մալոյանին Երանելիների շարք էր դասել հանդիսավոր արարողությամբ Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս II-րդը 2001 հոկտեմբերի 7-ին: Արարողության առաջին հատվածը կատարվել է հայկական ծեսով, որը վարել է Կիլիկիո հայոց կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը: Հռոմի պապի կողմից կաթոլիկ եկեղեցու Երանելիների շարքը դասվելուց հետո, սուրբ Պետրոս տաճարի շքամուտքի կենտրոնական մասում բացվվել էր Երանելի Իգնատիոս Մալոյանի մեծադիր պատկերը:

Մեջբերումներ Հովհաննես Պողոս II-ի քարոզից.

Իգնատիոս Մալոյանը (Շուկրալա) ծնվել է 1869 թվականին Թուրքիայի Մարդին քաղաքում։ Տեղի ծխական քահանան նկատելով նրա մեջ քահանայական կոչման նշաններ, ուղարկում է Իգնատիոսին Բզոմմար-Լիբանանի միաբանություն, երբ նա տասնչորս տարեկան էր։ Ավարտելով իր բարձրագույն ուսումը 1896 թվականին՝ Հիսուսի Սրբազան Սրտին նվիրված օրը, նա քահանա է ձեռնադրվում Բզոմմարի եկեղեցում, ընդունելով  Իգնատիոս անունը՝ ի հիշատակ Անտիոքի նշանավոր նահատակի։ 1897-1910 թվականներին հայր Իգնատիոսը նշանակվել է որպես ծխական քահանա Ալեքսանդրիայում և Կահիրեում, որտեղ նրա բարի համբավը լայն տարածում է գտել։

Երբ Մարդինի թեմը անկարգության մեջ էր, պատրիարք Սաբբաղյանը կարգուկանոն հաստատելու համար այնտեղ է ուղարկում է հայր Իգնատիոս Մալոյանին։

1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում հավաքված Եպիսկոպոսների Սինոդը Մարդինի արքեպիսկոպոս է ընտրում Հայր Իգնատիոսին։ Նա ստանձում է իր նոր հանձնարարությունը և ծրագրում նորոգել ավերված թեմը՝ խրախուսելով հատկապես նվիրվածությունը Հիսուսի Սուրբ Սրտին:

Ցավոք, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Թուրքիայում բնակվող հայերը սկսեցին անասելի տառապանքներ կրել։ Փաստորեն, 1915 թվականի ապրիլի 24-ը սկիզբ դրեց իսկական բնաջնջման արշավին: 1915 թվականի ապրիլի 30-ին թուրք զինվորները շրջապատում են Մարդինի հայ կաթոլիկ եկեղեցին հիմնավորելով, թե այն զենքի թաքստոց է։

Մայիսի սկզբում Սրբազանը հավաքում է իր քահանաներին և տեղեկացնում նրանց վտանգավոր իրավիճակի մասին։ 1915 թվականի հունիսի 3-ին թուրք զինվորները եպիսկոպոս Մալոյանին շղթայակապ բերում են դատարան ուրիշ քսանյոթ այլ հայ կաթոլիկ քահանաների ու հավատացյալների հետ։ Հաջորդ օրը քսանհինգ քահանաներ և 862 հավատացյալներ շղթայված պահվեցին։ Դատավարության ժամանակ ոստիկանապետ Մամտուհ Բեկը եպիսկոպոսին անխնա գանակոծելով ստիպում է ընդունել իսլամ։ Սրբազանը հրաժարվում է դրանցից ասելով, որ երբեք չի դավաճանի Քրիստոսին և Նրա Եկեղեցուն։ Բարի հովիվն պատասծանում է նրան, որ ինքը պատրաստ է ամեն տեսակի դաժան վերաբերմունքի և նույնիսկ մահվան ենթարկվելու, և դա համարում է իր երջանկությունը:

Մամտուհ Բեկը ատրճանակի հետևի մասով հարվածում է նրա գլխին և հրամայում նրան բանտ նստեցնել։ Զինվորները շղթայված նրա ոտքերն ու ձեռքերը, գցում են գետնին ու անխնա հարվածում։ Ամեն մի հարվածի հետ եպիսկոպոսը ասում էր «Տե՛ր, ողորմիր ինձ, ո՛վ Տեր, ուժ տուր ինձ», և ներկա քահանաներից ներում էր խնդրում։ Զինվորների կողմից ենթարկվելով անարգանքների ու հարվածների՝ նրա ոտքի եղունգներն են հանում։

Հունիսի 9-ին նրան այցելում է մայրը և լացում իր որդու վիճակի վրա։ Բայց խիզախ եպիսկոպոսը քաջալերում է նրան: Հաջորդ օրը զինվորները հավաքում են 447 հայերի։ Զինվորները շարասյունների հետ միասին գնում են անապատային ճանապարհով։

Սրբազանը քաջալերում է իր ծխականներին ամուր մնալ իրենց հավատքի մեջ: Հետո բոլորը նրա հետ ծնկի իջնելով աղոթում են առ Աստված, որ համբերությամբ ու քաջությամբ ընդունեն նահատակությունը։ Քահանաները հավատացյալներին շնորհում են ներում եւ մեղքերի թողություն։ Սրբազանը հանում է մի կտոր հաց, այն օրհնում, արտասանում Սուրբ Պատարագի խոսքերը ու տալիս է իր քահանաներին, որպեսզի բաժանեն ժողովրդին։

Զինվորներից մեկը, որ ականատես էր, պատմում է այս տեսարանը. «Այդ ժամին ես տեսա մի ամպ, որը ծածկում էր բանտարկյալներին և բոլորից արձակում էր անուշահոտ բուրմունք: Նրանց դեմքերին երևում էր ուրախության և հանգստության արտահայտություն կար»: Նրանք բոլորը պատրաստվում էին նահատակ լինել Հիսուսի հանդեպ սիրուց դրդված: Երկու ժամ քայլելուց հետո, սոված, մերկ ու շղթայված բանտարկյալների վրա հարձակվում են զինվորները և սրբազանի աչքի առաջ սպանում նրանց։ Երկու շարասյունների ջարդից հետո հերթը հասնում է եպիսկոպոս Մալոյանին։

Այնուհետև Մամտուհ Բեկը կրկին առաջարկում է Մալոյանին խնայել կյանքը և ընդունել մահմետականություն: Քրիստոսի զինվորը պատասխանում է. «Ես քեզ ասացի, որ կապրեմ և կմեռնեմ իմ ճշմարիտ հավատքիս համար, իսկ Քրիստոսի Խաչը իմ հպարտանքս է, Աստծո և Տիրոջ»: Մամտուհը ավելի շատ ջղայնանալով, հանում է ատրճանակը ու կրակում ղրբազանի վրա։ Սրբակյաց եպիսկոպոսը մինչ նա իր վերջին շունչն է թողնում, բարձրաձայն աղաղակում է. «Աստված իմ, ողորմի՛ր ինձ, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» ու ավանդում հոգին։

Կեանքինս ընթացքին յիշուելու արժանի բան մը չեմ կատարած: 1896-ին Սուրբ Հաղորդութեան Տօնին, քահանայ ձեռնադրուեցայ առանց արժանիքիս: Զմմառու Տիրամօր Վանքին մէջ մեկուկէս տարի մնալէ ետք, ծառայեցի Աղեքսանդրիոյ եւ Գահիրէի հասարակութիւններուն: Կանչուեցայ Կոստանդնուպոլիս, ուր աշխատեցայ որպէս խորհրդատու  մօտ: Այսօր ինձմէ կը խնդրուի, որ Մարտին երթամ, որպէսզի մեղքերս քաւեմ եւ ցանեմ խաղաղութիւնն ու սէրը ատելութեամբ լեցուն մարդոց սրտերուն մէջ։ Թեմիս կառավարութիւնը ինծի յանձնուեցաւ: Եպիսկոպոսական ձեռնադրութեանս նախորդող շրջանը ծանօթ է վանքիս վանահայրերուն: Այս է պատմութիւնը իմ ծիծաղելի կեանքիս:

Հատուածներ ինքնակենսագրութենէն


Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող Գրառումներ

Ֆրանցիսկոս Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի...

Կարդալ ավելին …

Հռոմի պապը ծնկի է եկել ու համբուրել Սուդանի առաջնորդների ոտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարի ոտքերը՝ ի նշան ապագա ազգային հաշտության, որը վերջ...

Կարդալ ավելին …

Սուրբ Շարբել Մախլուֆ – Հրաշագործ

→  ԻՆՆՕՐՅԵԱՅ ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՇԱՐԲԷԼԻ Կաթոլիկ Եկեղեցու սուրբ՝ Շարբել Մախլուֆը (Sharbel Makhlouf) ծնվել է 1828-ի մայիս...

Կարդալ ավելին …

Կարդինալ Աղաճանեանի սրբադասման կոնդակը

Չորեքշաբթի 22 ապրիլ 2020-ին Վատիկանի Օսսերվաթորէ Ռոմանօ օրաթերթին մէջ լոյս տեսաւ Երջանկայիշատակ  Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ...

Կարդալ ավելին …

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ հեռուստատեսութեան և ընկերային լրատուամիջոցների միջոցաւ։ Վարշամակի ցուցադրութիւնը կը կատարուի...

Կարդալ ավելին …

Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը

Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության...

Կարդալ ավելին …

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը զորակցության համազգային աղոթքի ժամանակ

Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց...

Կարդալ ավելին …

Ծղալթբիլացիների բաց նամակը պապական նվիրակին

Վրաստանի Ծղալթբիլա գյուղի հայ կաթոլիկ բնակիչները բաց նամակով դիմել են պապական նվիրակ Ժոզե Ավելինո Բեթանկուրին, խնդրելով...

Կարդալ ավելին …

Ա. Կիրակի քառասնորդաց. Ադամի մուտքը Դրախտ

Հայ ժողովուրդը սովորութիւն ունէր ժամանակին մեծ տօն կատարել Բարեկենդանի օրը, մինչեւ ուշ գիշեր, տրուած ըլլալով որ...

Կարդալ ավելին …

Մայր Թերեզա — քաղվացքներ

Մայր Թերեզա (լրիվ անունը՝ Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը - Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ․՝ Agneze Gonxhe...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon