ԳՐԱԴԱՐԱՆ

external

Նոր աղօթագիրք
աշխարհաբար

Հեղինակ՝ Ուզունեան Դաւիթ
Հրատարակչություն՝ Ի Տպարանի Հարց Մխիթարեանց, Վիեննա
Տարեթիվ՝ 1830 

Գրքի մասին. Ահա քեզի նոր աղօթագիրք, կամ թե ըսեմ՝ գործի աստուածային փառաբանութեան, որ աս երկրի վրայ զԱստուած օրհնես գովես հրեշտակաց պէս իր անչափ բարութեան համար: Ինչ մէծ շնորհք կըսեպէիր քեզի, անանկ բարեկամ մը ունենայիր, որ ուզած ատենդ քեզ թագաւորին առաջին հաներ ու անոր հետ խօրաթել տար: Շարվ. 6×10,5 սմ։ 384, 4 չհ. էջ։

 

 

external

Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի
Յաճախապատում ճառք եւ աղօթք

Հեղինակ՝ Գրիգոր Լուսավորիչ
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1954 

Գրքի մասին. Հաճախապատում (Յաճախապատում), խրատական ճառերի, քարոզների ժողովածու։ Բաղկացած է 23 գլխից։ Ուսուցանում է քրիստոնեական բարոյականություն։ Ժողովածուի հեղինակային պատկանելության հարցը մնում է վիճելի։ Կորյունը հայտնում է, որ իր ուսուցիչը հորինել է «Ճառս յաճախագոյնս»։ Նույն տեղեկությունը նույն բառերով հայտնում է Ագաթանգեղոսը Գրիգոր Լուսավորչի մասին։ Ձեռագիր մատյաններում Հաճախապատումն ընդօրինակված է միայն Գրիգոր Լուսավորչի անունով։

external

Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի
Յաճախապատում ճառք եւ աղօթք

Հեղինակ՝ Գրիգոր Լուսավորիչ
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1838 

Գրքի մասին. Հաճախապատում (Յաճախապատում), խրատական ճառերի, քարոզների ժողովածու։ Բաղկացած է 23 գլխից։ Ուսուցանում է քրիստոնեական բարոյականություն։ Ժողովածուի հեղինակային պատկանելության հարցը մնում է վիճելի։ Կորյունը հայտնում է, որ իր ուսուցիչը հորինել է «Ճառս յաճախագոյնս»։ Նույն տեղեկությունը նույն բառերով հայտնում է Ագաթանգեղոսը Գրիգոր Լուսավորչի մասին։ Ձեռագիր մատյաններում Հաճախապատումն ընդօրինակված է միայն Գրիգոր Լուսավորչի անունով։

external

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից
Հայաստանեայց եկեղեցւոյ

Հեղինակ՝ Միաբանութեան Հարց Մխիթարեանց
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1827 

Գրքի մասին. Բ էջակալության 1-72 էջերում՝ «Քաղուած հանգստեան շարականաց»։ Գ էջակալության 1-23 էջերում՝ «Պարզատումար»։ Գրքում բացակայում են 101, 102 էջերը: ժամակարգություն, ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժամերգություն նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժամերգությունների կարգավորությունը և երգեցողությունների գիրքը Ժամագիրքն է:

external

Քրիստոնէական վարդապետութիւն համառօտ

Հեղինակ՝ Միաբանութեան Հարց Մխիթարեանց
Հրատարակչություն՝ Ի Տպարանի Հարց Մխիթարեանց, Տրիեստ
Տարեթիվ՝ 1801 

Գրքի մասին. Քրիստոնէական վարդապետութիւն համառօտ։ Հաւաքեալ ի քրիստոնէական վարդապետութենէ։ Բելլարմինոսի և այլոց։ Եւ արարեալ աշխարհաբառ լեզուաւ վասն փոքրիկ մանկանց առ ի սերտողաբար առնուլ նոցա զայն ի բերան։ Երկրորդ անգամ տպագրեալ։ Տրիեստ, տպ. «Միաբանութեան Հարց Մխիթարեանց», 1801. 114 էջ։ Շարվ. 6,8×12 սմ։ Զարբհանալյանը այս հրատարակությունը նշել է իբրև երրորդ տպագրություն, նկատի է ունեցել, թե այս գիրքը քանի անգամ է հրատարակվել ընդհանրապես, իսկ հրատարակիչները նկատի են ունեցել իրենց տպարանի նախորդ (2) հրատարակությունը։

external

Աղօթագիրք նոր աշխարհաբառ

Հեղինակ՝ Ինճիճեան Ղուկաս
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1849 

Գրքի մասին. Աղօթք առաւօտեան, երեկոյեան: Աղօթք տէրունական տօնից, վասն շաբաթվա մէծ պահոց, Զատկին: Աղօթք առ սբ. Աստուածածինն: Աղօթք առ սուրբս. Յոհաննու կարապետի, Յովսեփայ, Գրիգորի լուսաւորչի, Յակոբայ, հռիփսիմեանց: Աղօթք պատրատումն ի մահուան… Մատենադարանում կա մեկ օրինակ (N 32590), որը ճիշտ այս 551 էջանոցի տիտղոսաթերթն ունի, բայց բաղկացած է 594 էջից: Գրքի վերջում ավելացված է Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը, ապաշխարության մի քանի սաղմոսներ, Նարեկացու «Աղօթք առ ամենասուրբ Տիրամայրն» և այլն։ Թվայնացված օրինակում կա տպագրական վրիպակ՝ էջ 189-ի փոխարեն տպագրված է 168, 514 էջի փոխարեն՝ 314:

external

Աղօթագիրք նոր աշխարհաբառ

Հեղինակ՝ Ինճիճեան Ղուկաս
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1838 

Գրքի մասին. Աղօթք առաւօտեան, երեկոյեան: Աղօթք տէրունական տօնից, վասն շաբաթվա մէծ պահոց, Զատկին: Աղօթք առ սբ. Աստուածածինն: Աղօթք առ սուրբս. Յոհաննու կարապետի, Յովսեփայ, Գրիգորի լուսաւորչի, Յակոբայ, հռիփսիմեանց: Աղօթք պատրատումն ի մահուան… Ա և Բ տպագրությունների նկարագրությունների վերջում Ղազիկյանը տվել է հետևյալ ծանոթագրությունը. «Սոյն երկու տպագրութեանց մէջ հեղինակի անուն չկայ. Գ տիպին ճակատը փոխուած Է»։ Գրքի թվային տարբերակը ներբեռնված է www.books.google.com կայքից:

 

external

Աղօթք հարկաւորք ըստ պատշաճի տօնից, և աւուրց, և պիտոյից

Հեղինակ՝ Ինճիճեան Ղուկաս
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1826 

Գրքի մասին. Ի լեզու աշխարհաբառ, վասն դիւրութեան բարեպաշտ աշխարհականաց։ Հեղինակը՝ ըստ 1849 թ. հրատարակության տվյալների: Գրքի այս օրինակում բացակա է էջ՝ 419: Թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում: Շարվ. 6,2×10,3 սմ։ Աղօթք առաւօտեան, երեկոյեան: Աղօթք տէրունական տօնից, վասն շաբաթվա մէծ պահոց, Զատկին: Աղօթք առ սբ. Աստուածածինն: Աղօթք առ սուրբս. Յոհաննու կարապետի, Յովսեփայ, Գրիգորի լուսաւորչի, Յակոբայ, հռիփսիմեանց: Աղօթք պատրատումն ի մահուան…